Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն․ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին (Քյոխ)։

«Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։
Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին...
Այսօր  այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։
Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»։

 --00—ՄՀ