Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

Հունվարի 23-ին՝ ժամը 18.00-ի սահմանում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 74-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

28-ամյա վարորդ Գարիկ Վանեսյանը և 49-ամյա ուղևոր Շուշանիկ Դավթյանը մահացել են, իսկ 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ