Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել կամ չի շարունակվում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին.

1. 2020թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական հետախուզությունը քանի՞ անգամ է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբին զեկուցել սեպտեմբերի 27-ին սպսասվող պատերազմի մասին՝ նշելով հարձակման կոնկրետ օրը և ժամը։
2. Ներկայացված զեկույցներից քանիսն ե՞ն զեկուցվել ՀՀ ԳՇ պետին, իսկ վերջինիս կողմից՝ ՀՀ վարչապետին;
3. Հայտարարվել է՞ արդյոք համար 1 մարտական դրություն Արցախի և Հայաստանի զինված ուժերում, թե՞ ոչ;
4. Եթե այո, ապա սեպտեմբերի քանիսի՞ց է այն հայտարարվել Հայաստանում և Արցախում և կոնկրետ երբ է՞ այն հանվել Արցախում և ի՞նչ հիմքով;
5. Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի պատպանության բանակի և ՀՀ ԶՈւ բանակային 1-ին կորպուսի զորմասերում քանի՞ զինվոր է եղել և քանի՞ զինվոր է զոհվել քնած վիճակում՝ թշնամու թիրախային հարվածների հետևանքով;
6. Արցախի և Հայաստանի զինապահեստներում ի՞նչ ծավալի և քանակի զինամթերք է եղել սեպտեմբերի 27-ի առավոտյան և որքա՞ն (գնային) զինամթերք է ոչնչացվել թշնամու թիրախային հարվածների հետևանքով:
Հ.Գ. Ի գիտություն մեր քաղաքացիների, համար 1 մարտական դրության հայտարարման դեպքում զորքը պետք է դուրս բերվի զորամասերից, իսկ զենքը՝ զինապահեստից, քանի որ և՛ զորամասերը, և՛ զինապահեստները հասանելի և ստատիկ թիրախներ են և թշնամին հարձակման դեպքում առաջին հերթին հարվածում է հենց այդ թիրախներին:
Հ.Հ.Գ. Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել, կամ մտածում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում»։;

 --00—ՄՀ