ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը միավորվեցին․ Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

 --00—ՄՀ