1-ին, 2-րդ դասարանցիները մարտի 22-ից արձակուրդ կգնան․ մյուս դասարաններին արձակուրդ չի տրվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

դասարան

12-րդ դասարանցիները, որոնք ունեն պետական քննությունների կազամկերպմանև զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտեն հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ առաջին դասարանցիները գարնանային արձակուրդ կգնան մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիները՝ մարտի 22-ից մինչև մարտի 28-ը․

«Մյուս դասարանների համար  նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»։

 --00—ՄՀ