Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տերմինալ կկառուցվի. առաջին 25 կիլոմետրն կառուցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Իրանի Արդեբիլ հյուսիսարևմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով նահանգապետ Աքբար Բեհնամջունի հայտարարությանը:

Ըստ աղբյուրի՝ երկաթուղային տերմինալի կառուցման կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստի ժամանակ պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն նաև հայտարարել է, որ Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է, և, որ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը դեպի Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ:

Այսօր, ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջաֆադ Զարիֆը մեկնարկել է իր տարածաշրջանային երկրներ այցելությունների շարքը: Առաջին այցը եղել է Բաքու, որտեղ նախատեսվում է քննարկել նաև ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճկը: 

--00—ԼՄ