ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստի մեկնարկին միայնակ ակցիա է իրականացրել` բարձրաձայնելով հայ գերիների վերադարձի պահանջը:
Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.
«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»:
--00--ԱԹ