«Գլորիա» կարի ֆաբրիկայում ԱԱՏՄ-ն դիտարկումներ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

ստուգում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում:

Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղերում։

Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Ֆաբրիկայի մասնաճյուղերից մեկում չի պահպանվել աշխատողների միջև սահմանված 1,5 մետր հեռավորություն պահելու նորմը։ Այս կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչներն առաջարկել են, որպեսզի աշխատողները դիմավահաններ կրեն՝ մինչ հարցի ամբողջական լուծումը։

 --00—ՄՀ