Բաքուն նյարդային է արձագանքել է ռուս պատգամավոր Միլոնովի՝ 24News-ին տրված հարցազրույցին

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության բավական նյարդային արձագանքին է արժանացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ 24News-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդաշարին տրված հարցազրույցը, որտեղ ռուսաստանցի քաղաքական գործիչը բավական կոշտ քննադատության է ենթարկում Բաքվի գործողությունները, նշելով, թե «կոպիտ սխալների արդյունքում հայկական հողն անցավ վայրենիներին, որոնք կռվում են անգամ դիակների դեմ»։ 

Բաքուն Միլոնովի հայտարարությունները «սադրիչ է» բնութագրել՝ հավելելով, թե «այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության նպաստմանը»։ 

24News-ը շնորհակալություն է հայտնում Միլոնովին մեզ տված հարցազրույցի համար:

--00--ԱԹ