Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

 --00—ՄՀ