Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են գերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Հունվարի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
 
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»:

--0--ԿԿ