5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

դեսպաններ

Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխություններից:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան, Վարաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կտեղափոխվի Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, իսկ Հայաստանի ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը կնշանակվի Բելառուսում ՀՀ դեսպան:

Մանրամասները՝ առաջիկայում:

--00--ԱԹ