Խորհրդարանում գիտության վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

ԱԺ

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, խորհրդարանական լսումները կհրավիրվեն փետրվարի 1-ին ժամը 11:00-ին  ԱԺ նիստերի դահլիճում:

 --00—ՄՀ