ԼՂ հակամարտությունից տուժած 1000 ընտանիքի ԵՄ-ն աջակցություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ԵՄ Վիկտորին

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին և կամավորներին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի համար:

«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ ՀԲԸՄ-ի կողմից: Դա մեր ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել ԼՂ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը»,- ասաց նա:

--00--ԱԹ