Նախ ինչու 2 կաթողիկոս ունենք, որ մի հատ էլ պահանջեն Փաշինյանի հրաժարականը. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

Գիտնականները, կաթողիկոսները, և այլն և այլն․․․ նախ ինչո՞ւ երկու կաթողիկոս ունենք, որ մի հատ էլ պահանջեն Փաշինյանի հրաժարականը, մի ժամանակ էլ երեք կաթողիկոս ունեինք։ Նախագահն էլ քիչ է մնում փողոց փակի ակտիվիստի ջանասիրությամբ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր հարցազրույցով նախազգուշական ուղերձ էր ուղարկում Փաշինյանին, թե կարող եմ խոսել, Աղազարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ճանաչած մարդկանցից միակն է, որը ոչ մեկի հետ որևէ պարտավորվածություն չի ունեցել, որից հետո հնարավոր լինի այդ զրույցն օգտագործել իր դեմ:

Բանախոսն անդրադարձել է նաև Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակման թեմային, պատերազմի ընթացքում Դավիթ Տոնոյանի դիտարկումներին և ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ