Նոր վտանգավոր ռազմական փուլ է սկսվում․ Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչինչ ավարտված չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

Նոր վտանգավոր ռազմական փուլ է սկսվում. Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչինչ ավարտված չէ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս տեսակետն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կարսում անցկացվելիք ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններին։

Ըստ Աբովյանի՝ իրավիճակը շատ վտանգավոր է, և պետք է սթափ գնահատել այն։

Ընդդիմադիր գործիչն իշխանություններին կոչ է անում չհանգստացնել ժողովրդին՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ տարածքային հավակնություններ ունեն ՀՀ-ի նկատմամբ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ