Իշխանությունը փորձում է չսրել իրավիճակը, գիտակցում են, որ չեն վերականգնի վստահությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

Իշխանությունները գիտակցում են, որ պատերազմից հետո չեն կարող վերականգնել այն վստահությունը, որ ունեցել են ժամանակին։ Այս կարծիքին է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։ 

Միաժամանակ, ըստ նրա, քաղաքական ղեկավարությունը տեսնում է, որ հասարակությունը սպառել է փոփոխություններին միտված իր էներգիան։ 

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավարը վստահ է, որ այս իրավիճակը փորձում են օգտագործել և չսրել որևէ ուղղությամբ։ Խոսելով ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան նշանակելու մասին՝ Նավասարդյանը կարևորել է, որ այդ նշանակումը համաձայնեցված լինի քաղաքական մեծամասնության օրակարգի հետ։

Այս առումով, ըստ Նավասարդյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լիովին վայելում է Փաշինյանի վստահությունը։ Նրա օրակարգը համաձայնեցված է քաղաքական թիմի հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ