Պետք է գցենք գազանանոցի էշերի վանդակը. Մարությանը՝ իր հրաժարականից խոսողների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

Մարության

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:

Ի պատասխան «Իմ Քայլը» խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների՝ այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է՝ ասելով. «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»:

--00--ԱԹ