Հայի Ձեր տեսակից սերունդները քաջության դասեր կառնեն. Հարությունյանը՝ Ջալավյանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

շնորհավորանք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է «Արցախի հերոս», «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ հրամանատար,

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը: 

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»: 

--00--ԱԹ