ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News 

ԱԳՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։

Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության եւ քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։

Ասել է թե, փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։ Մեր տեղեկություններով, հարթ չեն նաեւ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջիկայում հնարավոր է նաեւ Այվազյանի պաշտոնանկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ