Վանաձորում Kia Sportage-ը բախվել է էլեկտրասյանը․ 5 ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Հունվարի 26-ին՝ ժամը 03։12-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ 5 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակված ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

--00—ԼՄ