Զանգի՛ր Բայդենին. խնդրի՛ր՝ գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպի. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում և մեկ անգամ ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել, որ զանգի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ֆեյսբուքյան իր էջում նա նաև կետեր է առաջարկել՝ հուշելով, թե ինչ թեմաների շուրջ ծավալել հեռախոսազրույցը:

«Նորից եմ առաջարկում, զանգի՛ր Բայդենին...

1. Շնորհավորի՛ր:

2. Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ՝ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:

3. Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են):

4. Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):

5. Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող:

6. Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան):

7. Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով):

8. Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե, իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում:

Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ», - գրել է միջազգայնագետը:

--00—ԼՄ