Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Արցախի մի շարք բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

հասարակական

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Տեղեկացնում ենք, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

--0--ԿԿ