Վերին Լարսն էլ նախկինը չի լինի. Վրաստանը որոշեց կառուցել Կոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

«Sputnik Գրուզիա» գործակալությունը հայտնում է, որ Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ Ռուսաստանի Դաշնության հետ, որի արդյունքում, ըստ աղբյուրի, Վերին Լարսն այլևս երբեք նախկինը չի լինի:

Ըստ աղբյուրի՝ խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենադժվար և վտանգավոր՝ Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհի՝ Քվեշեթի-Կոբիի շինարարությանը մասին է:

Աղբյուրը նաև հայտնում է, որ նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, որոնք ներառում են 6 կամուրջ, 5 թունել, ներառյալ՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում: Վերջինս կլինի Եվրոպայի ամենաերկար և ամենաբարդ ինժեներական թունելներից մեկը:

Ձնահյուսի վտանգի տակ գտնվող Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող Քվեշեթի-Կոբի ճանապարհի կառուցումը ձեռնտու է ոչ միայն վրացական, այլև հայկական կողմին, գրում է աղբյուրը:

--00—ԼՄ