Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին, տոնական հանդիսություններ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

բանակ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին, տոնական հանդիսություններ չեն լինելու։ Միջոցառումներ տեղի են ունենալու միայն զորամասերում և զորամիավորումներում: Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞՝ ո՛չ, դեռ հայտնի չէ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասլ է, որ օրվա օրակարգը դեռ հաստատված չէ, երբ վերջնականացվի, կտեղեկացնի։ 

--00—ԼՄ