Չլինի սահմանադրական ճանապարհով՝ պետք է ապստամբություն անել. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Մենք հիմա Անդրկովկասում թույլ, չպաշտպանված, փոքր առևտրական ժողովուրդ ենք, Նիկոլը ջնջեց վերջին 100 տարվա պատմությունը, այսինքն ոչ թե ջնջեց, այլ փորձում է ջնջել, բայց թույլ չենք տալու: Այս մասին այսօր Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այս տարածաշրջանում շատ զարգացումներ են լինելու, վաղը կարող է Ռուսաստանը թուլանալ, Թուրքիան կարող է կործանվել, որը շատ հավանական է, մենք ոչ մի բանից չենք օգտվի, միայն վնաս կունենանք, որովհետև ում հետ լինել, ում հետ դիվանագիտություն անել՝ կախված է նրանից` դու ուժ ունե՞ս, թե՞ ոչ: Ամեն ինչ արվում է, որ լինենք փոքր, չպաշտպանված, բանակ չունեցող ժողովուրդ, բայց թույլ չենք տալու, ոտքի ենք կանգնելու, ունենալու ենք տարածաշրջանի ամենահզոր բանակը: Մեզ հետ հաշվի պիտի նստեն ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, ու չմտածեք, որ առանց բանակի ուժեղացման կարող եք հարստանալ, բարգավաճել»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: