Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 18 241 դեպք

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 18 241 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից երկրում հաստատվել է կորոնավիրուսի 3 756 931 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 564 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 70 482 է:

Երկրում համավարակի ամբողջ ժամանակահատվածում  ապաքինվել է 3 174 561 պացիենտ։

 --00—ՄՀ