Շուշիի միջնակարգ դպրոցը կգործի Ստեփանակերտում. այն վերաբացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

դպրոց կորոնա

Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը հունվարի 11-ից սկսել է գործել Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի շենքում, որպես առանձին դպրոց (երկրորդ հերթով), հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:
     
«Այն, որ Շուշին նորից պետք է լինի հայկական, երջանիկ, պայծառ, ամեն մի հայի համոզմունքն է։ Այսօր շուշեցիների և առհասարակ ամբողջ հայության համախմբվածության, ազգայինն ու ավանդականը պահպանելու և արժևորելու ցանկությամբ, մենք պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած դժվարությունները և հավատով լեցուն նայենք ապագային: Դպրոցի վերաբացումը Ստեփանակերտում յուրօրինակ աջակցություն է շուշեցիներին՝ թև ու թիկունք լինելու, միասին հաղթահարելու կորստի ցավը։ Ինչպես նաև հնարավորություն շուշեցի ուսուցիչներին՝ ամուր կամքի տեր, հայեցի սերունդներ կրթելու գործում», - նշված է հաղորդագրությունում։ 

--00—ԼՄ