Երևան է ժամանելու Ժան Բատիստ Լըմուանը. պետքարտուղարի այցի օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ, հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: 

Հայաստան իր այցելության շրջանակներում, Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:

--00—ԼՄ