ԼՂ-ում կարելի էր հազարավոր կյանքեր փրկել. տարիներ առաջ նման հնարավորություն կար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Պարզունակ է ասել, որ Ռուսաստանը ԼՂ հարցն առաջնահերթություն է համարում միայն 2020 թ.: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս ընդգծել է` Ռուսաստանի Դաշնությունը ԼՂ խնդրի կարգավորմանն ամենից առարկայական ուշադրություն է հատկացրել տասնամյակներ շարունակ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակից, եթե օբյեկտիվորեն նշենք, ՌԴ-ն է հետևողականորեն առաջ տարել տարբեր գաղափարներ` բոլորի կողմից համաձայնեցված ընդհանուր սկզբունքների շրջանակներում: Համարձակվում եմ ենթադրել, որ տարիներ առաջ մենք հնարավորություն ենք ունեցել` ռուսական առաջարկների հիման վրա, որ ունեին ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների սատարումը, հասնել պայմանավորվածության, որը կօգներ բազմաթիվ հազարավոր կյանքեր փրկել՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից: Ցավոք, այն ժամանակ դա չստացվեց, այժմ ունենք իրական վիճակ, որին հասել ենք նախագահ Պուտինի միջնորդական ջանքերի, մի քանի ժամ տևած բանակցությունների հիման վրա»,- նշել է Լավրովը:

--0--ԿԿ