Վերին Լարսը բաց է. բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Վերին Լարս

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում: 

Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։

--00--ԱԹ