3-ամյա աղջնակը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

երեխա

3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից:

Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել թե ինչ խնդիր է նրա մոտ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։

Տասը օր խիստ բուժում ստանալով փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։

Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։

Բժշկական կենտրոնում արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից, հիվանդության այս տեսակը Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։

--00--ԱԹ