Իրանի արտգործնախարարը հունվարի 26-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

--0--ԿԿ