«Սևանից է կախված Անդրկովկասի կենսագործունեությունը». ռուս տիեզերագնացի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովն «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում տիեզերքից Սևանա լճի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել: 

«Սևանը հաճախ անվանում են Հայաստանի «ջրի մարգարիտ», քանի որ այն ԱՊՀ երկրների ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լիճն է: Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը՝ մոտ 100 մետր:

Սևանը բնության եզակի օբյեկտ է, որը տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով ոչ միայն հանգստի կենտրոն է համարվում, այլև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր է, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»,- գրել է երգեյ Կուդ-Սվերչկովը:

--00—ԼՄ