Իշխանությունը 67 ձայն չունի՞, որ վախենում է ԱԺ լուծարման առկա մեխանիզմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ հղում անում այն հանգամանքին, թե ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարությանը թող չառաջադրվի որպես վարչապետի թեկնածու, ինչից հետո միայն կմտածեն խորհրդարանը ցրելու մասին:

24News-ի հետ զրույցում Սիմոնյանն ասում է՝ իշխանությունը չի կարող ստիպել հրաժարվել սահմանադրական մեր իրավունքից՝ թեկնածու առաջադրելուց: «Իշխանությունը 67 ձայն չունի՞, որ վախենում է ԱԺ լուծարման առկա մեխանիզմից: Ասում են՝ կոնսեսուս, բայց իշխանությունը վերջին 2,5 տարում կոնսեսուսով ի՞նչ է արել, երկիրը հասցրել են էս վիճակին, հիմա ասում են կոնսեսուս: Պարզապես ընտրության գնալու մոտիվացիա չունեն, իսկ դա պատասխանատվությունից խուսափելու եղանակ է»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ