Հունվարի 28-ի գործողությունների պլանն այսպես է, մենք գալիս ենք, ոհմակը գնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

«Հայաստանում պոպուլյար է այսպիսի զբաղմունք, պարզել ով ում թիկունքին է կանգնած։ Մեր թիկունքում չկան քաղաքական ուժեր, այսպես կոչված առաջնորդներ։ Մեր թիկունքում ժողովուրդն է»,- ասաց Հանրապետության Հրապարակի ակցիայի կազմակերպիչներից կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ նա նշեց, որ գլխավոր խնդիրը Փաշինյանի և իր թիմի հեռացումն է։

Հինգշաբթի սպասվում է ինտրիգ․ «Գործողությունների պլանն այսպես է։ Մենք գալիս ենք հրապարակ, իսկ վարչապետի աթոռը զբաղեցրած անձն ու իր ոհմակը հեռանում են»,-հայտարարեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ