Արշակյանը ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմի հետ քննարկվել է իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News 

ՏՀՏ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Հյուրերը նախարարին են ներկայացնել իրականացվող ծրագրերն, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում: 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարն իր հերթին նշել է, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է  շրջանառությունը։ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։

Միության գործադիր տնօրեն Է․ Մուսայելյանը նշել է, որ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- ասել Է․ Մուսայելյանը։

Հակոբ Արշակյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։  Նա նշել է, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգրկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասել է նախարարը։

Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև Արցախում։  Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։

  

 --00—ՄՀ