Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News 

սպիտակ տուն

 Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան  պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուրը։

Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվին են պատկանում, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:

Հեռուստաընկերությունը նշում է, որ հենց նրանց Է իրավունք տրվում առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:

Ընդ որում նաև արդեն սկսվել Է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:

CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում Է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները:

 --00—ՄՀ