Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News 

բռնցքամարտ

Բռնցքամարտի աշխարհի  գավաթի խաղարկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է և կկայանա 2022 թվականին։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA)։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Գավաթի խաղարկությունը պետք է անցկացվեր Ռուսաստանում՝  2020թ․ հոկտեմբերին:

«AIBA-ն հետևում է  իրավիճակի ընթացքին,  կապի մեջ է  բժիշկների հետ և լավատեսորեն է տրամադրված։ Հետաձգման մասին տնօրենների խորհրդի որոշման միակ առաջնահերթությունը  բռնցքամարտի համայնքի ներկայացուցիչների  առողջությունն է»,- ասել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը:

 --00—ՄՀ