«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ծրագրով կարելի է մեկնել ՌԴ. օդային սահմանները բացվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Փետրվարի 1-ից կործարկվի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ճամփորդային ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն ընդունել են համապատասխան որոշումներ։ Այդ մասին կառավարության՝ հունվարի 27-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացնել ծրագիրը:

«Քաղաքացին իր սմարթֆոնի մեջ ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որից հետո նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է թռիչքից նախատեսված ժամից 72 ժամ առաջ: Եթե թեստի պատասխանը բացասական է, այդ պատասխանը ինքնաշխատ եղանակով արտահայտվում է բջջային հավելվածում, որից հետո նախ մեկնելիս մեր օդանավակայանում է QR կոդով հաստատվում է այդ փաստը, և Ռուսաստանի օդանավակայանում էլի QR կոդով հաստատվում է, և նա ազատ ճամփորդում է»,- ասել է վարչապետը և հավելել, որ փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի:

Վարչապետը նաև ընդգծել է, որ սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաև հավելել է, որ ծարգրի նախափորձարկման փուլը  հաջողությամբ գործարկվել է, և որ 6 հոգի արդեն անցել է գործընթացը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալության է հայտնել ԵԱՏՄ գործընկերներին, հատկապես ՌԴ-ի կառավարությանը: Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որը աջակցություն է ստացել գործընկերերի կողմից, իսկ Եվրասիական բանկը աջակցել է ծրագրի համար: 

--0--ԿԿ