Տիգրան Սարգսյանի նախաձեռնության շնորհիվ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի փետրվարի մեկից մինչև մարտի մեկը ներառյալ Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները հնարավորություն կունենան մեկնել ՌԴ՝ անձը հաստատող փաստաթղթի և կորոնավիրուսային վարակի բացակայության մասին հետազոտության առկայության պարագայում, որը պետք է երևա «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածի միջոցով։ 

Անցած տարվա սկզբին, երբ աշխարհում սկսեց մոլեգնել կորոնավիրուսային համավարակը, գրեթե բոլոր երկրները սկսեցին փակել իրենց սահմանները՝ հավելյալ ռիսկերից խուսափելու համար։ Բացառություն չէր նաև Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ օդային հաղորդակցության փակումը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար հսկայական խնդիրներ ստեղծեց։ Մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Ռուսաստանում, ունեն այնտեղ ընտանիքներ, աշխատանք, շատերը լուծում են սեզոնային զբաղվածության հարցեր։ ՌԴ-ի կողմից օդային սահմանների փակվելուն զուգահեռ Երևանում սկսվեցին ցույցեր ու բողոքի ակցիաներ, որոնցով ՌԴ մեկնել ցանկացողները կառավարությունից պահանջում էին օր առաջ լուծել սահմանների վերաբացման խնդիրը։ 

Իրավիճակը շատ դեպքերում այնքան էլ լարվում, որ հասնում էր ոստիկանության հետ բախումների և հացադուլի։ 

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների թիվը, ըստ որոշ տվյալների, հասնում էր արդեն 10 հազարի այն ժամանակ, երբ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկեց ստեղծել մի այնպիսի հեռախոսային հավելված, որի շնորհիվ օդային հաղորդակցությունը Եվրասիական տարածքում կվերականգնվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ