Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա 1 ամսում ավարտին կհասցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է, և որ այդ աշխատանքային հանդիպումը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակման քննարկմանը:

«Մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն ունեն, թե ինչու, հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս ամբողջությամբ չավարտած, մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: Բանն այն է, որ վաղվա  հանդիպումով չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատև պրոցես է, հետևաբար, գերիների վերադարձման ծանր գործընթաց է, որը, կարծում եմ, առաջիկա 1 ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, հետևաբար, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ»,-ասել է պատգամավորը:

Նա նաև ընդգծել է, որ եթե անցել են պայմանավորվածությունների 9-րդ կետին, սա դեռ չի նշանակում, որ 8-րդ կետի գործընթացներն ավարտված են: Ըստ Աղազարյանի՝ այս աշխատանքային խմբում կարելի է հաջորդ քայլերը պայմանավորել, որպեսզի ռազմագերիների վերադարձը արագացվի:  

--00—ԼՄ