Վրաստանը հույս ունի, որ մոտ ապագայում ՌԴ հետ սահմանը կբացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

վրաստան սահման

Վրաստանի իշխանությունները հույս ունեն առաջիկայում բարձրացնել ՌԴ հետ ցամաքային սահմանի բացման հարցը` եթե դա թույլ կտա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետի` ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: 

«Դուք գիտեք, ՌԴ հետ սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Հենց դա է խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, և մենք կկարողանանք բարձրացնել սահմանների բացման հարցը»,- ասել է նա:

--00--ԱԹ