Արտեմ Հարությունյանը՝ Արցախի ոստիկանապետ, Մեխակ Արզումանյանը՝ ԱԻՊԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

Կառավարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին:Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ 

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

 --00—ՄՀ