Այվազյանն ու Լավրովը քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Լավրով-Այվազյան

Հունվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը` ներառյալ անվտանգությունը, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ կառուցողական աշխատանքի և շահերի համապատասխանեցման կարևորությունը:

Նախարարները նաև քննարկում են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներով:

--00--ԱԹ