Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյակի հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ են դրել Արաբկիրի մանկական այգում գտնվող Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի առաջ: 

Արարողությանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Երևանի Պուշկինի և Բլոկի անվան դպրոցների սաներ:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը տևած Լենինգրադի պաշարմանը զոհ է գնացել շուրջ 630 հազար խաղաղ բնակիչ: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է: Պաշարման ընթացքում Լենինգրադի 7 մանկատան և գյուղական մանկապարտեզների 500 երեխա տարհանվել և ապաստան է գտել Հայաստանում:

Իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ պաշարված Լենինգրադի ժողովրդի սխրանքը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար:

--00—ՄՀ