Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է. սիրիացի վարձկանները դեռ գտնվում են ԼՂ հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Thumbnail

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները լծվել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքերը աղավաղելու գործին՝ նշելով թե իբր նա հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից ԼՂ ռազմական գործողություններում վարձկանների մասնակցության ապացույցներ չեն հայտնաբերվել»:

Որոշ հայաստանյան ԶԼՄ-ներ, առանց ստուգելու հայտարարությունը, արագորեն տարածում են այս կեղծիքը:

Իրականում, Հ. Մաասը ոչ միայն հաստատել է վարձկանների մասնակցությունը, այլ արել է նաև բավական կարևոր բացահայտում՝ նշելով, որ «հետախուզական տվյալների համաձայն՝ սիրիացի վարձկանները դեռևս գտնվում են հակամարտության գոտում»:

--00--ԱԹ