Սա քաղաքական հետապնդում է․ մենք վախենալու բան չունենք․ Արագածոտնի նախկին մարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

․

Նոր նորք ընդհանուր իրավասության դատարանը այսօր, քննում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին կալանավորելու միջնորդությունը:

«Սա քաղաքական հետապնդում է, բոլորը գիտեն, որ Սահակյան եղբայրները մարզում վայելել են հարգանք, պատիվ: Մենք վախենալու բան չունենք սա անցնելու է, բայց իրենք «մկան ծակը հազար թումանով են ման գալու: Իրանք վախենում են ես 2017թվականին ռեյտինգային ընտրակարգով մարզում հաղթել եմ Հանրապետական կուսակցութունից, իրենց ռեյտինգը այս երկրում զրո է, մի քիչ էլ կխաբեն, կհամոզեն մարդկանց,  բայց ժամանակը եկել է, որ այս երկրից պետք է գնան»,- մինչև դատարան մուտք գործելը լրագրողների հետ զրույցում նշեց Սարգիս Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ձեռք են բերվել փաստարկներ, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ ԱԺ նախկին «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն խմբակցության պատգամավորի և Կաքավաձորիի համայնքի նախկին ղեկավարի կողմից եղելե են չարաշահումներ, ինչպես նաև խաբեության եղանակով խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն:

--00--ԱՀ