Վենետիկում հավաքված հումանիտար օգնությունը կուղղվեն պատերազմից տուժած հայ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

․

Այսօր Վենետիկից մեկնարկել է մարդասիրական օգնության ապրանքների հավաքման առաջին մասը, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայ բնակչությանը: Այս մասին հայտնում են Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունից:

«Ձեր առատաձեռնության շնորհիվ հավաքվել են հարյուրավոր արկղեր, որը ևս մեկ անգամ ապացուցում է Ձեր մտերմությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Շնորհակալությու՛ն բոլորին»,- ասված է հրապարակման մեջ։

--00--ԱՀ