Իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար, կամ չարեց ոչինչ կանխելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

․

Վարչապետը, իշխանությունն արեցին ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեցին ոչինչ պատերազմը կանխելու համար։ Եվ երկրորդը՝ վարչապետը, իշխանությունը արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համար եւ չարեցին ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Այս մասին 3 լրատվամիջոցներին՝  Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Քաղաքական դիսկուրսը երկրում, քննակումները գնում են այն ուղղությամբ, թե ինչ չափով է այդ կասկածը  պրեյոկտվում մեր իրավիճակի վրա։ Կրկնեմ՝ այն ժամանակվանից բազմաթիվ հարցեր ավելացան, որոնք մնացին անպատասխան»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սխալները չափից շատ են։

«Ես առաջարկում եմ նայել այլ անկյան տակ, ի՞նչ է ճիշտ արվել, որ չպարտվեինք այս պատերազմում։ Այս երկուսուկես ամսվա ընթացքում ոչ ոք չի ասել, թե ինչ է արվել իշխանության ու վարչապետի կողմից, որպեսզի չհայտնվեինք նման իրավիճակում։ Սա ապշեցնող է։ Կյանքում չի լինում ենթադրյալ բազմաթիվ քայլերից նույնիսկ պատահաբար դու ոչ մի ճիշտ քայլ չես անում։ Իսկ մեր վիճակն այսպիսին է»,-ասաց նա։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է դիվանագիտական ձախողմանը, բանակցությունները փակուղի մտցնելուն, Թուրքիային ու Ադրբեջանին հրահրելուն, նրանց միավորելուն, պատերազմի ժամանակ փորձառու ու մարտական ճանապարհ անցած զինվորականների չեզոքացմանը, կանոնավոր բանակից անցումը դեպի ջոկատների։

Դավաճանությո՞ւն էր, թե՞ անփութության հետեւանք, հարցին ի պատասխան, Քոչարյանն նշեց․

«Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է եւ անհերքելի, եւ ունենք արդյունք, խոսքը տարածքների դիմաց 5 միլիարդի մասին էր, ունենք կորցրած տարածնքեր, որոնց մասին խոսվում էր՝ 5+2, հիմա մի բան էլ ավելի կորուստ ունենք։ Հիմա ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու, ապացուցելու  համար այդ կապը, հետեւանքի եւ առաջարկի միջեւ, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ, եթե ունենք պետություն, ապա այդ կապը պետք է կամ հերքվի կամ հաստատվի։

Դա կարելի է անել լայնածավալ եւ պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է որեւէ նույնիսկ ուսումնասիրություն, մերժում է փաստահավաք խմբի ձեւավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել»։

Ըստ Ռոբերտ քոչարյանի այս իշխանության օրոք դա հնարավոր չի անել, իշխանությունը պետք է փոխվի, եւ քաղաքացիները իմանան՝ ինչ է կատարվել իրականում։

--00--ԱՀ